Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ինչու՞ սգո օր չի հայտարարվում

Ինչու՞ սգո օր չի հայտարարվում
02.10.2023 | 10:27

Ւմ ոչ կարճատև կյանքի ընթացքում, բացի Սպիտակի երկրաշարժից, չի եղել այնպիսի տխուր, այնպիսի մղձավանջային օրեր, որպիսզին ապրեցինք Ղարաբաղյան ողբերգությսն այս դաժան օրերին։

Ես տեսել եմ սգո օր` մի մարդու մահվան կապակցությամբ, մի քանի մարդու մահվան կապակցությամբ, մեկ անհատ իշխանավորի մահվան կապակցությամբ:

Ասե՛ք խնդրեմ, տեղի է ունենում էթնիկ զտում, Լինկենի ինստիտուտի եզրույթներին համապատասխան կլասիկ գենոցիդ, հարյուրավոր մարդիկ են տեղահանվել, սպանվել, տասնյակ ծերեր ու երեխաներ զոհվել ու սովամահ եղել:

Այսքանից հետո ինչու՞, ինչու՞ Հայաստանի հանրապետությունում սգո օր չի հայտարարվում:

Շատ կցանկանայի, որ քաղաքացիները, պատկան մարմինները, զանգվածային տեղեկատվության միջոցները հարցում անեին վարչապետին.

-Ինչու՞...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1854

Մեկնաբանություններ